
Հայրիկյանի դեմ մահափորձի գործը կքննի ԱԱԾ-ն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34 և 305 հոդվածների հատկանիշներով։ Գործը հարուցվել է հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Տպագրիչների 9 հասցեի մոտ անհայտ անձի կամ անձանց կողմից ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու փաստի առթիվ։
Նշենք, որ Հայրիկյանն այժմ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Նա ստացել է հրազենային վնասվածքներ։ Բժիշկների Պ. Հայրիկյանի վիճակը գնահատում են կայուն. նրա կյան