 
                        Այս վհուկային խրախճանքի անփառունակ վախճանը մոտալուտ է. Ա. Աշոտյան
 
                                    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի առնչությամբ։
«Պարույր Հայրիկյանը, վստահ եմ, կապաքինվի:
Սակայն նույն լավատեսությունը չունեմ այն մարդկանց կապակցությամբ, որոնց բացահայտ հոգեկան խեղումները արդեն բերել են անձի լիակատար և ամբողջական դեգրադացմանը:
Այս մարդիկ երևի նախորդ կյանքում շնաձուկ են եղել կամ բորենի և, թեպետ հիմա փաթեթավորվել են երկոտանի էակների պատյանի մեջ, իրենց ներքին պարունակությունը մնացել է նույնը:
Եվ այս վհուկային խրախճանքի անփառունակ վախճանը մոտալուտ է. հայ ժողովուրդն է տերը իր երկրի և իր ապագայի»,- գրել է Աշոտյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        