Բաժիններ՝

PKK-ն հերքել է Թուրքիայի տարածքը լքելու մասին տեղեկատվությունը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) հերքել է այն տեղեկատվությունը, թե իրենք պատրաստվում են մինչև մարտի 21-ը (Նովրուզ) Թուրքիայի տարածքից դուրս բերել իր մարտիկներին:

PKK-ն այդ մասին տեղեկատվությունը որակել է որպես «կեղծիք» և Անկարայի կողմից մղվող «հոգեբանական պատերազմի մասնիկ»: Սրանից առաջ թուրքական «Սաբահ» թերթը գրել էր, թե PKK-ի առաջնորդները պատրաստվում են Թուրքիայի տարածքից Հյուսիսային Իրաք հետ կանչել իրենց բոլոր մարտիկներին, ինչը պետք է տեղի ունենա մինչև մարտի 21-ը:

Հիշեցնենք, որ թուրքական «Հյուրիյեթ» թերթն էլ գրել էր, թե PKK-ն պատրաստ է կատարել զինաթափման ուղղությամբ առաջին քայլը, և սկզբնական շրջանում զենքը վայր է դնելու Թուրքիայում գործող 100 PKK-ական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս