Բաժիններ՝

«Զվարթնոցը» ճանաչվել է լավագույն օդանավակայանը ԱՊՀ-ում

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է լավագույնը ԱՊՀ տարածքում Դուբայում կայացած «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, «Զվարթնոցից» բացի ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս` Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» և Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, մրցանակը ստացավ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս