Բաժիններ՝

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը կմեկնարկի Իսլանդիայի հավաքականի հետ խաղով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում տեղի ունեցավ մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում:

Մեր մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնեց ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, արդեն հաստատվել է 10-րդ խմբի խաղացանկը:

 06.06.2013  Հայաստան – Իսլանդիա

13.08.2013 Ղազախստան – Հայաստան

10.10.2013 Հայաստան – Ֆրանսիա

14.10.2013 Հայաստան – Ղազախստան

14.11.2013 Ֆրանսիա – Հայաստան

19.11.2013 Բելառուս – Հայաստան

03.09.2014 Իսլանդիա – Հայաստան

09.09.2014 Հայաստան – Բելառուս

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս