ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո Ադրբեջանն Աֆղանստանից հետ կկանչի իր խաղաղապահներին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ավարտից հետո Ադրբեջանը հետ է կանչելու այդ երկրում գտնվող իր խաղաղապահներին: Այս մասին հայտնել են Ադրբեջանի կառավարությունում առկա աղբյուրները:

Վերջիններս ընդգծում են, որ այդ հարցը քննարկվում է իշխանական բարձր էշելոններում և անհնար է համարվում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրս բերումից հետո այդ երկրում ադրբեջանցի խաղաղապահներին թողնելը:

Ադրբեջանցի պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը հաստատել է այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ Աֆղանստանից 140.000-անոց ամերիկյան զորախմբի դուրս բերումից անմիջապես հետո Ադրբեջանը նույնպես իր խաղաղապահներին դուրս է բերելու այնտեղից: Նա հավելել է, որ ոչ ոք իրենցից այլ որոշում չպետք է ակնկալի այդ հարցում:

Միևնույն ժամանակ կարծիքներ կան, որ ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո Աֆղանստանում հիմնական առաքելությունը կատարելու է Թուրքիան, որի հրամանատարությամբ էլ այդ երկրում են մնալու ադրբեջանցի խաղաղապահները: Նշվում է, որ Ադրբեջանն Աֆղանստանում տարվող խաղաղապահ օպերացիաներին սկսել է մասնակցել 2002 թվականից (սկզբնական շրջանում 22 զինծառայողով):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031