Բաժիններ՝

Վերջին 30 տարում Թուրքիան PKK-ի դեմ պայքարում ծախսել է 400 միլիարդ դոլար. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նահանգապետերի մասնակցությամբ ժողովում տվյալներ է հայտնել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի ֆինանսական կողմի մասին.

«Թուրքիան վերջին 30 տարում ահաբեկչության դեմ պայքարում ծախսել է 400 միլիարդ դոլար: Եթե ահաբեկչությունը չլիներ, ապա այսօրվա Թուրքիան գոյություն չէր ունենա, գոյություն կունենար շատ ավելի այլ Թուրքիա: Մենք ամենափոքր իսկ փոխզիջման չենք գնալու ահաբեկչության դեմ պայքարում»:

Հիշեցնենք, որ թեև PKK-ն Թուրքիայում հիմնադրվել է 1978 թվականին, նրա ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին՝ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո:

2011թվականի օգոստոսի 20-ին Թուրքիայի տրանսպորտի ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար, սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են եղել` 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ` PKK-ի դեմ պայքարը Թուրքիայի համար արժեցել է 1 տրիլիոն դոլար:

2007 թվականին Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքն էլ իր հերթին հայտարարել էր, որ եթե 1984 թվականից PKK-ի դեմ պայքարում ծախսված մոտ 300 միլիարդ դոլարը ներդրվեր երկրի տնտեսության մեջ, ապա Թուրքիան աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների (G-8) թվում այսօր կլիներ 7-րդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս