Բաժիններ՝

Ադրբեջանի Իմիշլի քաղաքում անցկացվել է բողոքի ակցիա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի հարավում գտնվող Իմիշլի քաղաքում: Առավոտյան հարյուրավոր մարդիկ հավաքվել են նույնանուն շրջանի վարչակազմի շենքի մոտ և ներկայացրել են մի շարք սոցիալական պահանջներ:

Շրջանի գործադիր իշխանություններն ընդունել են բողոքավորների ներկայացուցիչներին և բանակցում են այդ պահանջների շուրջ: Դրան զուգահեռ ոստիկանությունը վերահսկողության տակ է առել քաղաքի բազմամարդ վայրերը:

Չնայած որոշակի բախումներ գրանցվել են ցուցարարների ու ոստիկանների միջև, այնուամենայնիվ հաջողվել է խուսափել լուրջ միջադեպերից: Ցուցարարները պահանջում են կոսրված և վնասված անշարժ գույքի դիմաց արդարացի փոխհատուցման վճարում: Բացի այդ, նանք բողոքում են չինովնիկների կամայականություններից ու պետական մարմինների կոռուպցիոն գործունեությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս