Վրաստանի ռազմական պատվիրակությունը մեկնել է Իսրայել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը գործնական այցով գտնվում է Իսրայելում: Երեկ Վրաստանից Իսրայել են մեկնել Պաշտպանության փոխնախարար Զազա Բրոլաձեն և զինված ուժերի միացյալ շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Չաչիբայան:

Այցի նպատակը «Դելտա» արդյունաբերական ձեռնարկության և նրա իսրայելցի գործընկերների միջև գործնական հարաբերությունների խորացումն ու համատեղ նախագծերի պլանավորումն է: «Դելտա» գիտահետազոտական կենտրոնը Վրաստանի միակ կառույցն է, որն արտադրում է ռազմական տեխնիկա:

«Դելտան» մասնավորապես արտադրում է հրաձգային զենք, ականանետեր, զրահամեքենա, հետևակի մարտական մեքենա, հրետանային համակարգեր, զինվորական և հատուկ հանդերձանք, օպտիկական սարքեր և այլն: Կազմակերպությունն ունի ավելի քան 2000 աշխատակից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031