Բաժիններ՝

Ինչի՞ն է պատրաստվում Սիլվա Հակոբյանը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը պատրաստվում է համերգային շրջագայության: Իր գալիք ծրագրերի, սպասվելիք մենահամերգների ու շրջագայությունների մասին երգչուհին պատմել է 168.am-ին: Հիշեցնենք, որ տարվա սկզբին, երգչուհին հանդիսատեսին ներկայացրեց իր նոր՝ «Don’t Apologize» երգը: Այն անգլալեզու էր և նկարահանվել էր ԱՄՆ-ում: «Շուտով իմ համերգային ծրագրի շրջանակներում՝ փետրվարի 14-ին, կմեկնեմ Կանադա: Փետրվարի 16-ին կայանալու է համերգ, որին մասնակցելու եմ նաև ես: Իսկ մարտի 30-ից կսկսեմ շրջագայությունս եվրոպական մի շարք երկրներով: Համեգային շրջագայության մեկնելու եմ նվագախմբիս և ընտանիքիս հետ միասին : Սպասվում է մեծ համերգային ծրագիր, որն իր մեջ ներառում է 25 երգ: Նշեմ նաև, որ մարտի 7-ին և 8-ին մենահամերգներով հանդես եմ գալու նաև Միտիշի քաղաքում»,- մեզ հետ զրույցում ասաց Սիլվա Հակոբյանը: Վերջինիս խոսքով, մինչ համերգային շրջագայությունների մեկնելը նախատեսվում է նկարահանել ևս մեկ տեսահոլովակ՝ կրկին անգլալեզու երգի հիման վրա: «Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները դեռ չենք սկսել, բայց նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Երգն անգլալեզու է,այն կոչվում է “Leave a Light on”: Իմ նոր երգի հեղինակն ազգությամբ հույն է: Կարծում եմ` երգը շատերին կհուզի: Մինչ այս, երգի մասին լսել եմ միայն դրական կարծիքներ: Նշեմ, որ այս տեսահոլովակիս դեպքում ևս աշխատելու եմ իմ արդեն անփոփոխ դարձած խմբի հետ միասին»,- ասաց Սիլվա Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս