Թուրքիան լրագրողների ամենամեծ բանտն է. RWB

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր «Մամուլի ազատության ինդեքս-2013» (2013 Press Freedom Index) զեկույցում Թուրքիան որակել է որպես «լրագրողների համար ամենամեծ բանտ»:

Զեկույցում նշված է, որ նրանցից շատերը բանտերում են հայտնվել ահաբեկչության դեմ պայքարում տարվող պայքարի շրջանակներում: Զեկույցում ասվում է, որ տարածաշրջանի համար մոդել երկրի դերում հանդես եկող Թուրքիան անհարիր տեղ է զբաղեցնում մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում: Թուրքիան 179 երկրների թվում զբաղեցրել է 154-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ հետընթաց ապրելով 6 հորիզոնականով:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին RWB-ն հայտնել էր, թե թուրքական բանտերում է գտնվում 44 լրագրող:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031