Ջոն Քերին շարունակելու է Հարավային Կովկասի նկատմամբ Օբամայի քաղաքականությունը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շարունակելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության ապահովման քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Ջոնաս Ստյուարտը.

«Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա ԱՄՆ-ը նախկինի նման հավատարիմ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքի հարցում կողմերին օգնելու սկզբունքին: Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել միայն խաղաղ բանակցությունների եղանակով»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն արդեն իսկ հաստատել է պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի թեկնածությունը, ով իր նոր գործառույթներին ձեռնամուխ կլինի հաջորդ շաբաթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031