Բաժիններ՝

Մուսուլմանուհին պատրաստվում է դառնալ ԱՄՆ նախագահ

Maktoob News-ի փոխանցմամբ՝ սաուդյան ծագում ունեցող ամերիկուհի Արիել Մուհանն ալ-Լամին հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում:

Մուսուլմանուհին պատասխանատու է եղել Բարաք Օբամայի նախընտրական կամպանիայի համար, ինչպես նաև վերահսկել է ընտրական գործընթացը: Ալ-Լամին սաուդյան Okaz թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում փորձելու է լուծել Պաղեստինի հարցը: Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ այդ հարցը լուծված կլինի մինչ այդ:

Նա ընդգծել է, որ խթանելու է ներդրողների կողմից անտուն մարդկանց համար զոհաբերումներ կատարելը, ինչպես նաև կոշտ օրենք է ընդունելու զենք պահելու մասին, որպեսզի բացառվեն զանգվածային սպանությունները, ինչպիսին որ տեղի ունեցավ Քոնեքթիքութ նահանգում և այլուր:

Ալ-Լամին նաև կանխատեսել է 2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները: Դրանում անպայմանորեն հաղթելու է Հիլարի Քլինթոնը, եթե իհարկե նա առաջադրի իր թեկնածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031