Բաժիններ՝

Հատուցում են դատավորի պաշտոնով. մամուլ

«2013 թ. հունվարի 18-ին ՀՀ արդարադատության խորհուրդը, դռնփակ նիստում քննարկելով ՀՀ վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնի թեկնածուի հարցը, որոշել է Սերժ Սարգսյանին առաջարկել ՀՀ վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակել Ռաֆիկ Գագիկի Խանդանյանի թեկնածությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Այս առաջարկը թերևս կարելի է հատուցում համարել։ Բանն այն է, որ դատավորի թեկնածուն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդին է, այն Խանդանյանի, որը մշտապես կատարել է իշխող ռեժիմի պատվերները։ Հենց նա էր, որ Մերժեց մարտի 1-ի տասը զոհերից ոստիկանության զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մոր Ռուզաննա Հարությունյանի բողոքն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության։

Տ. Աբգարյանի իրավահաջորդը դատավորից պահանջել էր վերացնել ՀՔԾ-ի և գլխավոր դատախազության անգործությունը և պարտավորեցնել իրականացնել արդյունավետ քննություն։ Սակայն, դատավորի կարծիքով ՀՔԾ-ն և դատախազությունը ճիշտ են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս