Բաժիններ՝

Հերթը հասավ Գորիսին

Կառավարության վաղվա նիստում կքննարկվի «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը» հաստատելու մասին որոշումը։

Ըստ պաշտոնական տեղեկանքի՝ Գորիս քաղաքը հանդիսանալով միջազգային տարանցիկ ճանապարհների ակտիվ կենտրոն` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հարևան Իրանի համար,  իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ու ավանդույթներով և ենթա­կառուցվածք­ներով, լավագույն հնարավորություններն ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ու դերն ունենալու:

Նշվում է նաև, որ Գորիսն իր աշխարհագրական դիրքով ունի առանձնահատուկ բնություն, ինչը նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել առողջարանային, էկոլոգիական և արկածային զբոսաշրջության զարգացման համար:

Ծրագրով՝ այստեղ զբոսաշրջության զարգացման համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները.

Կարդացեք նաև

– նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորում,
– յուրօրինակ զբոսաշրջային հանգրվանների, ազգային ավադույթների, սովորույթների վերածնունդ և զարգացում,
– Գորիս քաղաքում և հարակից համայքներում զբոսաշրջության զարգացում,
ենթակառուցվածքների բարելավում և զարգացում,
– մարդկային ռեսուրսների զարգացում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս