Իրանը British Petroleum-ին մեղադրել է Կասպից ծովի ջրատարածությունն աղտոտելու մեջ

Vestifinance.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի շրջակա միջավայրի պահպանման գերատեսչության ղեկավարի տեղակալ Աբդոլռեզա Կարբասին հայտարարել է, որ British Petroleum (BP) ընկերությունը Կասպից ծովում նավթի արդյունահանման ժամանակ թույլ է տալիս բազմաթիվ խախտումներ և արդեն լուրջ վնաս է պատճառել տարածաշրջանի ջրատարածությանը:

Նա հավելել է, որ Իրանը մի շարք դատական հայցեր է պատրաստում BP-ի դեմ, քանի որ վերջինս թափոնները լցնում է ուղիղ Կասպից ծովի մեջ՝ փոխանակ դրանք լցնի մեծ խորություն ունեցող հորատանցքների մեջ. «Նախորդ տարի Կասպից ծովում քանիցս նկատվել է նավթային խոշոր հետքեր: Վերջին անգամ մենք ստիպված ենք եղել Իրանի ափերը մաքրել 4 ամիս առաջ: Հավաքվել է ընդհանուր առմամբ 25 տոննա նավթ»:

Ավելի վաղ սկանդալային Wikileaks կայքը հայտնել էր, թե 2008 և 2009 թվականներին Կասպից ծովում BP-ի հորատող հարթակներում գրանցվել են մի շարք լուրջ միջադեպեր:

Տեսանյութեր

Լրահոս