Թուրք մեկնաբանն Էրդողանին կոչ է արել հրաժարվել Սիրիայի վերաբերյալ ամերիկա-իսրայելական հրամանների կատարումից

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք մեկնաբան Մուրաթ Քաբաշը Yeni Mesaj թերթում հրապարակած իր հոդվածով հաստատել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած, Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) գլխավոր դերն է խաղում Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու հարցում:

Քաբաշը գտնում է, որ Սիրիայի գործերին օտար, այդ թվում նաև թուրքական միջամտությունը հանդիսանում է ճգնաժամի և անկայունության շարունակման հիմնական պատճառը, ինչն էլ հանգեցնում է նրան, որ սիրիացիներն ընկնում են ահաբեկիչների ձեռքից: Հեղինակն ընդգծել է, որ թուրք ժողովուրդը դեմ է հանդես գալիս Էրդողանի հակասիրիական դիրքորոշմանը:

Նա հավելել է, որ Արևմտյան երկրները և տարածաշրջանում նրանց գործընկերները միլիոնավոր դոլար են ծախսել հակասիրիական ապատեղեկատվական կամպանիա ծավալելու վրա, սակայն չեն կարողացել հարևան երկրում ընթացող իրադարձությունների հարցում մոլորության մեջ գցել թուրք ժողովրդին:

Մուրաթ Քաբաշն Էրդողանի կառավարությանը կոչ է արել հրաժարվել Սիրիայի վերաբերյալ ամերիկա-իսրայելական հրամանների կատարումից, ինչը կնպաստի սիրիական ճգնաժամի կարգավորմանը և Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների խնդրի լուծմանը:

Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայի տարածքում ապաստան է գտել ավելի քան 150.000 սիրիացի փախստական:

Տեսանյութեր

Լրահոս