Շակիրան որդու հետ վերադարձել է տուն
Հայտնի երգչուհի Շակիրան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ հունվարի 22-ին ծնվել էր նրա և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի որդին: Ինչպես հաղորդում է femailfirst.co.uk-ը, կոլումբիացի երգչուհին հիվանդանոցում անցկացրել է 5 օր. երգչուհին վերականգնվում էր կեսարյան հատումից: Շակիրային հիվանդանոցից տուն է ուղեկցել Պիկեն: Զույգը հեռացել է՝ ժպիտը դեմքին:
Պիկեի ու Շակիրայի որդուն, սակայն, լուսանկարել չի հաջողվել: Վերջինս աստղային զույգի հետ չի եղել: Լրագրողները ենթադրում են, որ նրան տարել են մեկ այլ ավտոմեքենայով՝ պապարացիներից խուսափելու համար: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ինտերնետում էր հայտնվել Միլանի՝ Շակիրայի ու Պիկեի որդու առաջին լուսանկարը: twitter-ի իր միկրոբլոգում ֆուտբոլիստը տեղադրել էր Միլանի նկարը, որտեղ երևում էին միայն վերջինիս ոտքերը: