Բաժիններ՝

Toyota-ն վերստին աշխարհի առաջատարն է՝ ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական Toyota կորպորացիան իրեն վերադարձրել է համաշխարհային ավտոմոբիլաշինության առաջատարի պատվավոր տիտղոսը: Toyota-ն այսօր հայտարարել է, որ 2012 թվականին իր դուստ ընկերությունների հետ համատեղ վաճառել է տարբեր մոդելի գրեթե 9.75 միլիոն ավտոմեքենա:

Դա 22.6 տոկոսով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը և բացարձակ ռեկորդ է ընկերության ծավալած ողջ գործունեության ընթացքում: Վաճառքի այդ ցուցանիշի շնորհիվ էլ Toyota-ն վերջին երկու տարում առաջին անգամ գերազանցել է իր մոտակա մրցակիցներ ամերիկյան General Motors-ին ու գերմանական Volkswagen-ին: Դա հաջողվել է անել ԱՄՆ-ում և արագ զարգացող Հարավ-արևելյան Ասիայում ավտոմեքենաների վաճառքի աճի շնորհիվ:

Ընթացիկ տարում Toyota-ն մտադիր է զարգացնել այդ հաջողությունը: Նա արդեն իսկ հայտարարել է, որ հուսով է՝ այս տարի համայն աշխարհում կվաճառվի 9.91 միլիոն Toyota ավտոմեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս