
Արոնյանը երկրորդն է, Անանդը` երրորդը. Tata Stell Chess

Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարի բոլոր մրցանակակիրները հայտնի են: Արդեն տեղեկացրել էինք, որ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը 1 տուր առաջ ապահովել էր չեմպիոնի տիտղոսը:
Այսօր որոշվում էր 2-րդ տեղի ճակատագիրը. Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանդը 8-ական միավոր ունեին և մոտակա հետապնդողներին գերազանցում էին 1 միավորով:
Վերջին տուրում հնդիկ շախմատիստն անակնկալ պարտություն կրեց չինացի Վանգ Հաոյից և բավարարվեց 3-րդ տեղով, իսկ Լևոնը սևերով ոչ-ոքի խաղաց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ` վաստակած 8.5 միավորով միանձնյա զբաղեցնելով 2-րդ տեղը: Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ և մրցաշարն ավարտեց 10 միավորով
Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը կներկայացնենք տուրի բոլոր պարտիաների ավարտին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը