Կորյուն-Աբովյան խաչմերուկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդեսը». կա վիրավոր

Այսօր` հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Կորյուն-Աբովյան խաչմերուկում` Բժշկական համալսարանի դիմաց, բախվել են «Մերսեդես» մակնիշի 29 ՍՏ 982 համարանիշի և 39-ամյա Արմեն Մանուկյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 008 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆորդ Տրանզիտը» պատկանում է Երևանի Շտապ բուժօգնություն ծառայությանը: Վթարի հետևանքով «Մերսեդեսի» ուղևորներից մեկը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի վայրում 103 ծառայության աշխատակիցները պնդում են, որ իրենք կանչով մեկնելիս են եղել և միացված է եղել ազդանշանային համակարգը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան նախկինում էլ է վթարի մեջ հայտնվել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս