Բաժիններ՝

Պայթյուն` Իրանի միջուկային օբյեկտում

Ռուսական և ադրբեջանական` ոչ այնքան հեղինակավոր և վստահություն ներշնչող աղբյուրներ տեղեկացնում են, որ դեռևս հունվարի 22-ին իրանական Ֆորդո նահանգում գտնվող ուրանի հարստացման միջուկային օբյեկտում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով 260 բանվորներ մնացել են գետնի տակ: Ըստ չճշտված տեղեկությունների` պայթյունը տեղի է ունեցել ուրանի հարստացման գործարանի հենց այն բաժնում, որտեղ պահվում էր հարստացված ուրանը:

Հաղորդվում է,  որ միջուկային օբյեկտը գտնվել է գետնի տակ` 90 մետր խորության վրա, և իշխանությունները 24 կմ տրամագծով արգելել են որևէ տրանսպորտի երթևեկությունը: Ըստ տարածվող տեղեկությունների, իրանական իշխանությունները տեղի ունեցածը համարում են կազմակերպված ահաբեկչություն:

Հիշեցնենք, որ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է փետրվարի 13-ին, և եթե այս տեղեկությունները անգամ կեղծ են, դրանք ճնշում են Իրանի իշխանությունների վրա. զգուշացում, թե ինչ կարող է տեղի ունենալ իրանական միջուկային օբյեկտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս