Բաժիններ՝

Զոհվածները ընկերության աշխատակիցներ չեն եղել. «Տաշիր» ընկերության մամուլի ծառայություն

Մոսկվայի Խերսոնյան փողոցի վրա գտնվող շենքի բռնկված հրդեհի արդյունքում զոհվածները ընկերության աշխատակիցներ չեն եղել և շենքում գտնվելիս են եղել ապօրինի։ Այս մասին INTERFAX.RU-ին հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարինա Գազեն։

Վերջինիս խոսքերով, այս պահին «Տաշիր Քոսնսթրաքշն»-ի աշխատակիցները փորձում են պարզել, թե նրանք ինչ ճանապարհով են հայտնվել շենքում։ «Շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են, շինարարներն այնտեղ այլևս չեն աշխատում»,- ասել է Գազեն։

Այս պահին «Տաշիր» ընկերության ներկայացուցիչները արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ միասին տեղում աշխատում են՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031