Սերգեյ Մովսեսյանը շարունակում է մնալ առաջատարների թվում. Tata Steel Chess
Tata Steel Chess շախմատային փառատոնի B մրցաշարի նախավերջին` 12-րդ տուրում Հայաստանի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ և շարունակում է ընթանալ առաջատարների թվում:
Սերգեյն իր ակտիվում ունի 8 միավոր և Ռիչարդ Ռապորտի ու Արկադի Նայդիչի հետ կիսում է 1-3-րդ հորիզոնականները:
Վերջին տուրում Սերգեյ Մովսեսյանը սևերով կխաղա Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովի հետ, Ալեքսանդր Նայդիչը` Սիպկե Էրնստի, իսկ Ռիչարդ Ռապորտը` Պրեդրագ Նիկոլիչի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը