Բաժիններ՝

Հրդեհ «Տաշիրի» շենքում. զոհվել է 10 մարդ

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող շենքում այսօր առավոտյան բռնկված հրդեհի արդյունքում մահացել է 10 հոգի։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ տեղեկացնելով, որ նրանք միգրանտներ էին, որոնք շինարարական աշխատանքներ էին իրականացնում շենքի վրա։

Ճշտված տեղեկություններով, հրդեհ է բռնկվել «Газойл Сити» բնակելի համալիրի ստորգետնյա ավոկայանատեղիում. այրվել է շինարարական աղբը։ Հրդեհի մակերեսը կազմել է 500քմ։

Հրդեհին զոհ են գնացել 10 հոգի,  յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ  «Интерфакс»-ը հաղորդել էր, որ շենքի կառուցապատողը «Ташир» խմբի ընկերություններից մեկն է, և որ շենքը շահագործման է հանձնվել 2012-ի ամռանը։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները նշել են, որ շինարարական աշխատանքները ավարտված են եղել. զոհվածները աշխատակիցներ չեն եղել և շենքում ապօրինի են գտնվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս