Բաժիններ՝

Միլոշ Զեմանը՝ Չեխիայի առաջին նախագահական ընտրությունների հաղթող

Չեխիայում անցկացված՝ նախագահի առաջին ուղղակի ընտրություններում հաղթանակ է տարել Միլոշ Զեմանը։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։

Ընտրությունների երկրորդ փուլում նա 15%-ով առաջ է անցել իր հիմնական մրցակցից՝ իշխան Կարել Շվարցենբերգից։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 57.36 տոկոսը։ Նշենք, որ Չեխիայում մասնակցության նվազագույն շեմ գոյություն չունի։

Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 8-ին։

Նախագահի ուղղակի ընտրություններ Չեխիայում անցկացվում են առաջին անգամ։ Համապատասխան որոշումը ստորագրվել է 2012 թվականի փետրվարին երկրի ներկայիս ղեկավար Վացլավ Կլաուսի կողմից։ Մինչ այդ նախագահն ընտրվում էր պառլամենտի երկու պալատների ընդհանուր նիստում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031