
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում. Մագնուս Կարլսենը՝ Tata Steel Chess 2013-ի չեմպիոն

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess մրցաշարի նախավերջին տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանը ներկայացնող Անիշ Գիրիի հետ և այժմ կարող է պայքարել միայն 2-րդ տեղի համար:
Զուգահեռաբար ընթացող պարտիայում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը հեշտությամբ հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային և վաստակած 9.5 միավորով մրցաշարի ավարտից 1 տուր առաջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նորվեգացին 2-րդ տեղում ընթացող Լևոն Արոնյանին գերազանցում է 1.5 միավորով:
12-րդ տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը