
«Fairmont Hotels & Resorts»` նաև Բաքվում (լուսանկարներ)

Հեղինակավոր «Fairmont Hotels & Resorts» հյուրանոցների ցանցն ընդլայնում է իր աշխարհագրությունը: Այս անգամ, որպես նոր հյուրանոցի կառուցման վայր՝ ընտրվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Հյուրանոցի բացումը նախատեսվում է 2013 թվականի փետրվարի սկզբին:
Բաքվի «Fairmont Hotels & Resorts Baku»-ն ունենալու է 299 սենյակ: Հյուրանոցի տարածքում կաշխատեն նաև սրճարաններ ու ռեստորաններ: Բաքվի «Fairmont Hotels & Resorts»-ը կունենա նաև 2 սրահ, որտեղ կարելի է անցկացնել հանդիսավոր արարողություններ, ինչպես նաև՝ գործնական հանդիպումներ: «Fairmont Hotel Baku» հյուրանոցում կգործի նաև սպա կենտրոն, մարզասրահ, գոլֆ ակումբ: