
Զիդանը, Ադրիանա Լիման և այլ աստղեր` «SIHH 2013» ցուցահանդեսում (լուսանկարներ)

Թանկարժեք ժամացույցների միջազգային «Salon International de la Haute Horlogerie 2013» ցուցադրության ընթացքում երեկույթ է կամակերպվել համաշխարհային այն աստղերի համար, ովքեր այս կամ այն ապրանքանիշի ժամացույցների երկրպագուներ են:
Երեկույթն անցկացվել է Ժնևի հյուրանոցներից մեկում: Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հանրաճանաչ աստղեր: Պապարացիներն, օրինակ, երեկույթի ընթացքում լուսանկարել են հայտնի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին` կնոջ` Վերոնիկայի հետ, դերասան Էվան ՄաքԳրեգորին, Քևին Սփեյսիին և Ժան Ռենոյին:
Երեկույթին ներկա են եղել նաև թոփ-մոդել Ադրիանա Լիման, Կարոլինա Կուրկովան, ռուս դերասան Կոնստանտին Խաբենսկին, երաժիշտ Սերգեյ Մազաևը: