«Մարդն այնքան է տարվել սեփական PR-ով, որ ամբողջությամբ կորցրել է իրականության զգացումը». Արմեն Աշոտյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը Արմեն Աշոտյանին մեղադրել էր ստախոսության մեջ և գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից պահանջել է «կարգի հրավիրել իր ենթականերին»։

«Ծանոթացա Րաֆֆիի այսօրվա ասուլիսի նյութերին:

Զարմանալի է:

Մարդն այնքան է տարվել սեփական PR-ով, որ ամբողջությամբ կորցրել է իրականության զգացումը:

Կարդացեք նաև

Դա բավական չէ, դեռ իրեն էլ վեր է դասում Հայաստանի օրենքներից:

Ուստի, Րաֆֆիի գնահատականները իմ բարոյականության մասին, ստի մեջ մեղադրանքները և հրաժարականիս պահանջը թողնում եմ անպատասխան:

Հավելեմ, որ Րաֆֆին ոչ միայն կոպտորեն խախտել է օրենքը, այլև բավարար խիզախություն չունի այդ արձանագրված փաստը ընդունելու համար:

Իսկ այս բանավեճին «թամաշա» անողները, հուսամ համոզվեցին, որ Րաֆֆին «իշխանական» թեկնածու չէ»,- գրել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս