![](/banners/BeFunky-design.jpg)
Դոլարը սրընթաց թանկացավ
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/dollar115.jpg)
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 25-ին, դոլարի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.68 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.69%-ով կամ 2.79 դրամով։ Մեկ օրվա կտրվածքով՝ սա բավականին լուրջ փոփոխություն է։ Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2 միլիոն 800 հազար դոլար։
Բորսայական տատանումն արդեն ազդել է նաև կանխիկ արտարժույթի շուկայի վրա, հայաստանյան բանկերն այս պահին դոլարը գնում են 406.5 դրամով, 410.5 դրամով։