Բաժիններ՝

Բրոքերները նամակը հանձնել են նախագահին

Հայաստանյան մի շարք անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչներ այսօր իրենց բաց նամակը հանձնել են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ անշարժ գույքի գործակալություններին անհանգստացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները։ Երեկ մամուլում հրապարակվել էր  27 գործակալություններ բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ նրանք ներկայացրել էին իրենց մտահոգությունները։

Անշարժ գույքի մի շարք գործակալությունների ներկայացուցիչներ այսօր հավաքվել են նախագահի նստավայրի մոտ, որպեսզի այդ նամակը հանձնեն հանձնեն նախագահին:

«Առավոտի» փոխանցմամբ, «Ար-Գո» անշարժ գույքի գործակալության  տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը և ոլորտի ևս  2 ներկայացուցիչներ հանդիպել են նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Մինասյանին, և նրան են հանձնել նամակը: Ըստ Գոջաբաշյանի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը վստահեցրել է, որ խնդիրը սեղմ ժամկետներում կքննարկվի և պատասխան կտրվի: Ոլորտի ներկայացուցիչների տպավորությամբ՝ Մինասյանը քիչ թե շատ խնդրին ծանոթ է եղել խնդրին և խոստացել հետամուտ լինել հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031