Դմիտրի Մեդվեդևն ու Բիձինա Իվանիշվիլին մի քանի րոպե զրուցել են Դավոսում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն երեկ Դավոսի տնտեսական ֆորումում հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ զրուցել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Այս մասին այսօր հայտարարել է տվյալ միջոցառմանը ներկա գտնված ռուս գործարարներից մեկը: Վերջինիս խոսքերով՝ Իվանիշվիլին անձամբ է մոտեցել Մեդվեդևին, և նրանք մի քանի րոպե զրուցել են: Նշվում է, որ դա երկու երկրների կառավարությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմին հաջորդած դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել է, որ հրավիրվել է հունվարի 25-ին մասնակցել «ռուսական ընթրիքի» (այլ տվյալներով՝ «ռուսական նախաճաշին»):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031