Րաֆֆի Հովհաննիսյանն իր որդու գիրքը փոխանցեց գրադարանին. քարոզարշավ

Այս պահին ընթանում է  ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը։ Նա երթուղին սկսեց  Մարտիրոս Սարյանի արձանի մոտից, և ուղևորվեց դեպի Երվանդ Քոչարի  տուն-թանգարան:

Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ Երվանդ Քոչարի տուն-թանգարան, հարցրեց մուտքի տոմսի արժեքը, որպեսզի վճարեր, սակայն տուն-թանգարանի աշխատակիցները նրանից գումար չվերցրեցին:

Ճանապարհին նա ջերմ բարևում էր անցորդներին, հարցնում առողջության մասին։ Հետո նա մոտեցավ Մատենադարանի շենքին, բայց ներս չմտավ: Մատենադարանից այդ պահին դուրս էր գալիս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներից մեկը փոխանցեց թեկնածուի նախընտրական բուկլետը:

Հասմիկ Պողոսյանը շփոթվեց՝ երկմտում էր՝ վերցնե՞լ այն, թե՞ ոչ։ Ի վերջո, վերցրեց:

Կարդացեք նաև

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը ուղևորվեց դեպի Ճարտարագիտական համալսարան,  որտեղ նա փնտրում էր գրադարանի տեղը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ցանկանում է  գրադարանին նվիրել իր ավագ որդու՝ Կարինի հեղինակած «Գերդաստան ստվերաց» գիրքը։

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Ազգային գրադարանի շենքում։

Տեսանյութեր

Լրահոս