Ձեր կառավարման օրոք, պարո´ն Բագրատյան, ձու չէինք ուտում, որովհետև Դուք ՝ որպես դիետոլոգ, ասել էիք, որ ձուն վնաս է. Ա.Մազմանյան

«Պարո´ն Բագրատյան, Դուք հիմա բարձրաձայնում եք ինչ-որ տնտեսական ծրագիր: Երբ պատահաբար պարզվում է, որ հաշվել եք՝ բյուջեում այսինչ սոցով կարող էր այնինչ բոցը փակվել, դա զուտ տնտեսագիտական դիալոգ է, որը կարելի է վարել Կառավարության հետ՝ կարելի է չվարել: Ասում եք` ինչ-որ ծրագիր է առաջարկել Բագրատյանը: Դա ընդամենը ֆինանսական բյուջեի սեփական վերահաշվարկ է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

«Էդ որ այքան հեշտ էր թվերը իրար հետ խառնելը, բա ո՞նց մինչև 97 թվականը ամբողջ ազգը քո օրոք, Ձեր կառավարման օրոք, պարո´ն Բագրատյան, ձու չէինք ուտում, որովհետև Դուք ՝ որպես դիետոլոգ ասել էիք, որ ձուն վնաս է: Ազգային ժողովի ամբիոնից է ասել մարդը, ինչի՞ եք 2 ձու ուտում, մի հատ կերե´ք, լույս չէինք տեսնում, երբ որ ծառերն էինք ուտում, երբ որ 80 տարեկան ակադեմիկները ժամը 4-ին քարտով կանաչ հաց էին ուտում»: Ըստ նրա՝ պատերազմն այն արդարացումն է, որով իրենց տնտեսական տապալումը փորձում են պատճառաբանել այն ժամանակավա ղեկավարները:

Տեսանյութեր

Լրահոս