Բաժիններ՝

Ադրբեջանի հյուսիսում բախումները վերսկսվել են. կան ձերբակալվածներ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Իսմաիլի շրջանում վերսկսվել են բողոքի ակցիաները: Նշվում է, որ շուրջ 500 մարդ է հավաքվել շրջանի դատախազության շենքի առջև, որոնք պահանջել են շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Ալեքբերովի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները քարկոծել են ոստիկաններին, ինչի հետևանքով մի շարք ոստիկաններ վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը ցուցարաներին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Դեպքի վայրում գործում են տվյալ և հարակից շրջանների ներքին զորքերը, արագ արձագանքման ոստիկանական գունդը: Կան ձերբակալվածներ:

Հիշեցնենք, որ Իսմաիլիի քաղաքում (Բաքվից 230 կիլոմետր հեռավորության վրա) երեկ երեկոյան անկարգություններ են բռնկվել, ինչի պատճառը հանդիսացել է ճանապարհա-տրանսպորտային պատահարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031