Հայաստանից հեռացել է մոտ 1.5 միլիոն մարդ, որոնցից առնվազն 1 միլիոնն ունի քվեարկելու իրավունք

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցյալ ուրբաթ կայացած նիստում որոշվեց, որ իմ դիմումը` ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող մասով ԿԸՀ-ն վերահասցեագրել ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը:
Երեկվա դրությամբ դիմումը դեռ տեղ չէր հասել: Չգիտեմ, գուցե հատուկ են ձգձգում, գուցե ծառայողական անփութություն է… Դա իրենց գործն է` մենք ապացուցելու ոչինչ չունենք ու եթե չլինեն իրենց` պաշտոնական տվյալներն ու պարզաբանումները, մենք կներկայացնենք մերը: Այսօր արդեն հանգիստ ու հիմնավոր կերպով կարող ենք պնդել, որ 2012 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք: Մենք շարունակում ենք հետազոտել այս խնդիրն ու վստահ ենք, որ կունենանք լրացուցիչ տվյալներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031