Բիձինա Իվանիշվիլին Դավոսում հրավիրվել է ռուսական պատվիրակության կազմակերպած ընթրիքին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ պլանավորված չէ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպում: Դրա հետ մեկտեղ նա չէր բացառել, որ Դավոսում այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ «պատահաբար»:

Իվանիշվիլին հայտնել է, որ հունվարի 25-ին հրավիրվել է ընթրիքի, որը Դավոսում կազմակերպել է ռուսական պատվիրակությունը. «Որքանով որ տեղյակ եմ ընթրիքի մասնակիցների ցուցակում բացակայում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Սակայն եթե պատահաբար տեղի ունենա այդպիսի հանդիպում, ապա դուք կիմանաք այդ մասին: Ռուսական պատվիրակության ընթրիքին հիմնականում մասնակցելու են (Ռուսաստանի) բիզնես-ընտրանու ներկայացուցիչները: Ինձ հետաքրքրում է ներդրումների հնարավորությունը, և այդ պատճառով ես կմասնակցեմ այդ ընթրիքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031