Վրացական գինիների ու հանքային ջրի վերադարձի վերաբերյալ բանակցությունները Մոսկվայում կանցկացվեն փետրվարի 4-ին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են վրացական գինիների ու հանքային ջրի՝ ռուսական շուկա վերադարձի վերաբերյալ Մոսկվայում բանակցությունների անցկացման շուրջ: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար Գենադի Օնիշչենկոն:

Վերջինս որպես այդ բանակցությունների անցկացման ժամկետ էին նշվում հունվարի 28-ն ու փետրվարի 4-ը, և որոշվեց նախապատվությունը տալ փետրվարի 4-ին: Օնիշչենկոն հավելել է, որ նամակ է հղել Ռուսաստանի ԱԳՆ, որպեսզի այն վիզային ու դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Մոսկվա ժամանող վրացական պատվիրակությանը:

Օնիշչենկոն բացառել է, որ Վրաստան է այցելելու այն բանից հետո, ինչ փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի կունենան ռուս-վրացական խորհրդակցություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031