
Աբիդալը 3, 4 օր հիվանդանոցում կանցկացնի

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը մի քանի օր հիվանդանոցում է անցկացնելու։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը պետք է կլինիկայի պայմաններում հատուկ բուժզննում անցնի։
Հիշեցնենք, որ Աբիդալը լյարդի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել։ Ինքը ֆուտբոլիստը վճռական է կրկին խաղադաշտ վերադառնալու հարցում։ Նա արդեն սկսել է անհատական մարզումները, և համաձայն բժիշկների կանխատեսումների՝ արդեն մոտ ժամանակներս կարող է մարզվել ընդհանուր խմբի հետ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը