Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը կարող է գնել The New York Times-ը

New York Magazine պարբերականը, վկայակոչելով իր անանուն աղբյուրը, հայտնում է, որ ամերիկացի հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամփը դիտարկում է ամերիկյան ամենաազդեցիկ թերթերից մեկի՝ The New York Times-ի գնման հնարավորությունը: Թրամփն արդեն իսկ մի քանի հանդիպում է անցկացրել հնարավոր գործարքի շուրջ:

Նշվում է, որ The New York Times-ի վաճառքի մասին խոսակցությունները տարածվել են վաղուց: Հնարավոր գնորդների թվում նշվել է նաև Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի անունը: The New York Times-ը՝ որպես տարածաշրջանային թերթ, հիմնադրվել է 1851 թվականին, իսկ այսօր այն աշխարհի ամենաճանաչված և ազդեցիկ թերթերից մեկն է: 1896 թվականից սկսած՝ թերթը պատկանում է Սուլցբերգեր ընտանիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031