Քրիստոֆ Շտրասերն Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցի մերժումը որակել է որպես ԵԽԽՎ պարտություն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ (ավելի վաղ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների գծով զեկուցող, գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերը մեկնաբանել է երեկ ԵԽԽՎ նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ իր զեկույցի մերժումը.

«Իմ առաքելությունն ավարտվեց տվյալ քվեարկությամբ: Այդ քվեարկության արդյունքները ոչ միայն իմ պարտությունն են, այլև՝ ԵԽԽՎ Մարդու իրավունքների ու իրավական հարցերով կոմիտեի և բուն ԵԽԽՎ-ի պարտությունը: Չէ՞ որ փաստ է, որ Ադրբեջանում առկա են քաղբանտարկյալներ: Սակայն բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան իմ զեկույցի դեմ:

Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցող Ագրամունտը հայտարարեց, որ Ադրբեջանում ազատ են արձակվելու քաղբանտարկյալները: Ես չգիտեմ, թե նա ինչի վրա է հիմնվել դա ասելիս: Այս ողջ ընթացքում ինձ վրա ուժեղ ճնշում է գործադրվել: Ինձ ուղարկում էին էլեկտրոնային նամակներ: Անգամ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատնից եմ ստացել այդպիսի նամակներ»:

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Շտրասերի զեկույցի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել 74, իսկ դեմ՝ 125 պատգամավոր:

Տեսանյութեր

Լրահոս