
Սպարտակում 37 համարով խաղում է Ռոմուլոն, այլ ոչ թե Յուրա Մովսիսյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Յուրա Մովսիսյանն այսօր «Սպարտակի» մարզաբազայում անցել է հերթական բուժզննումը։ Ակումբի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում երևում է, որ Մովսիսյանը կրում է 37 համարի կիսավարտիք։ Հայկական որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր ենթադրել են, որ Մովսիսյանը «Սպարտակում» խաղալու է այդ համարի տակ։ Սակայն հրապարակված ֆոտոշարքից պարզ է դառնում, որ բուզննմանը մասնակցած շատ ֆուտբոլիստներ եղել են ոչ իրենց համարներով կիսավարտիքներով, բացառությամբ՝ Ժանո Անանիձեի։
Բացի այդ, ոչ Յուրա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջում և թվիթերյան միկրոբլոգում, ոչ էլ՝ «Սպարտակի» պաշտոնական կայքում նման տեղեկություն չկա։ 37 համարի տակ նշված է Ռոմուլոն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը