Բաժիններ՝

Ամենամեծ անակնալը՝ Australian Open-ում. Սերենա Ուիլյամսը դուրս մնաց հետագա պայքարից

Մելբուրնում գրանցվեց Ավստրալիայի բաց առաջնության այս խաղարկության ամենամեծ անակնկալը։ Հաղթողի ամենալուրջ հավակնորդներից մեկը՝ ամերիկուհի Սերենա Ուլիյամսը պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից։ Քառորդ եզրափակչում նման անակնկալի հեղինակ է դարձել նրա հայրենակից Սլոան Սթիվենսը, ով այս մրցաշարում խաղում էր 29 համարի տակ։ Հանդիպումն ավարտվել է 3 սեթում 6:3, 5:7, 4:6 հաշվով։

Կիսաեզրափակիչում Սթիվենսը կխաղա աշխարհի թիվ մեկ ռակետ Վիկտորիա Ազարենկայի հետ, ով քառորդ եզրափակիչ մյուս խաղում 7։5, 6։1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովային։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս