Բաժիններ՝

Շաքարավազն էժանացե՞լ է

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ շաքարավազի գինը Հայաստանում դեկտեմբեր ամսին 9.5%-ով էժանացել է՝ 2011թ. դեկտեմբերի համեմատ։

Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված՝ սպառողական գների ինդեքսի վերաբերյալ զեկույցում։

Համաձայն այդ զեկույցի, շաքարավազը նախորդ տարվա ընթացքում (աճողական կարգով) թանկացել է միջինը 10%-ով, սակայն դեկտեմբերին դրա գինը 9.5%-ով ավելի էժան է եղել քան 2011 թվականի դեկտեմբերին։

Ըստ նույն զեկույցի, նախորդ տարվա ընթացքում թանկացել է հացամթերքը։ Տարվա ընթացքում 3.9%-ով, իսկ 12 ամսվա կտրվածքով (2012թ. դեկտեմբերը՝ 2011թ. դեկտեմբերի նկատմամբ)՝ 11.5%-ով։

Կարդացեք նաև

Սպառողական գների ինդեքսը, ըստ ԱՎԾ-ի, 2012թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 2.6%, իսկ 12 ամսվա կտրվածքով՝ 3.2%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս