Բոտուլիզմի 4 դեպք Հայաստանում

Հունվարի 8-ից մինչ այսօր Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք՝ 5 տուժածով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, դեպքերն արձանագրվել են Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի, կարմիր պղպեղի, շուշանի, ծիծակի օգտագործման հետևանքով:

Արձանագրվել է նաև ալկոհոլի չարաշահման 39 դեպք, որից 11-ն ընթացել է թունավորման երևույթներով: Բոլոր հիվանդները, ըստ ԱՆ տվյալների, դուրս են գրվել լավացումով։

Տեսանյութեր

Լրահոս