
Սիրիան օրական լքում է մոտ 3000 մարդ. ՄԱԿ

BBC Russian-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը զգուշացրել է Սիրիայում հումանիտար ճգնաժամի դրամատիկ էսկալացիայի մասին: Կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր օր Սիրիան լքում է մոտ 3000 մարդ, որից կեսը երեխաներ են:
Ներկայիս դրությամբ ՄԱԿ-ի աշխատակիցներն ընդհանուր առմամբ գրանցել են 650.000 սիրիացի փախստականի: ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ կես տարվա ընթացքում կրկնապատկվելու է սիրիացի փախստականների թվաքանակը: ՄԱԿ-ը զգուշացնում է, որ փախստականների քանակն ավելի արագ է աճում, քան գտնվում են նրանց օգնելու համար ֆինանսական միջոցներ: