Բաժիններ՝

«Գազպրոմի» շահույթներն ու «ՀայՌուսգազարդի» վնասները

«Գազպրոմ» ընկերության զուտ շահույթը 2012 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 305.05 միլիարդ ռուբլի (մոտավորապես 1 միլիարդ դոլար)։ Դա երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական փաստաթղթերում, 2011 թվականի երրորդ եռամսյակում զուտ շահույթը կազմել էր 152 միլիարդ դոլար։

Միևնույն ժամանակ, 2012 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով «Գազպրոմի» շահույթը նվազել է 18 տոկոսով։  Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», «Գազպրոմի» շահույթը գերազանցել է կանխատեսումները. Վերլուծաբանները ակնկալում էին 295 միլիարդ ռուբլու շահույթ։

«Գազպրոմի» հաջողությունների համատեքստում առավել տխուր է դիտվում «ՀայՌուսգազարդի» տխուր վիճակը։ «Գազպրոմի» հայաստանյան «դստրիկը» 2010 և 2011 թվականները փակել է վնասով։ 2012 թվականի հաշվետվությունը դեռ չի հրապարակվել, սակայն դժվար չէ ենթադրել, որ այդ տարվա համար նույնպես վնաս կարձանագրվի։

Կարդացեք նաև

Ամենատարօրինակն այն է, որ հունվարի 9-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կայացած կարգավարական խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ամփոփելով 2012 թվականի գործունեությունը` դրական էր գնահատել Ընկերության կողմից իրականացված ծրագրերը:

Իսկ «ՀայՌուսգազարդի» ամենատպավորիչ ծրագիրը 2012 թվականին, որքան էլ զարմանալի լինի, առնչվում է ոչ թե գազամատակարարման ոլորտին, այլ զբոսաշրջության։ Խոսքը  Ծաղկաձորում գտնվող 30 միլիոն դոլարանոց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի մասին է, որի բացմանը մասնակցում էր նաև հանրապետության նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս