Բաժիններ՝

Հայաստանի եզդիները ֆեյսբուքի իրենց պրոֆիլում տեղադրում են Դեդ Հասանի լուսանկարը

«Առաջարկում եմ մեր արժանի ազգակցի նկարը դնել գլխավորին»,- եզդիների ֆեյսբուքյան խմբում Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մահվան լուրը լսելուց հետո գրել է եզդի օգտատերերից մեկը: Երեկվանից, Հայաստանում բնակվող եզդի ֆեյսբուքյան օգտերերի գլխավոր նկարը Դեդ Հասանն է: «Ինձ ճանաչողներից շատերը հաստատ զարմացել են տեսնելով Ասլան Ուսոյանի նկարը իմ պրոֆիլին։ Շատերը գիտեն, որ ես այս դարում կողմնակից չեմ հարցերի լուծման Դեդ Հասանի տարբերակին, սակայն այս տարիների ընթացքում Դեդ Հասանը կարողացել է Ռուսաստանի կրիմինալ մթնոլորտում ապահովել եզդի ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը: ՌԴ-ում բնակվող շատ ու շատ եզդիներ կարողանում էին կոռումպացված և հանցագործ իշխանությունների տարիներին գոյատևել հենց Ասլան Ուսոյանի շնորհիվ: Ասլան Ուսոյանն իր այս կարգավիճակում էր հայտնվել իրավիճակից դրդված: Ինչպես հայտնի է՝ ԽՍՀՄ տարիներին ազատամիտ մարդիկ միայն բանտերում կարող էին լինել, իսկ Դեդ Հասանը հենց այդպիսին էր: Թող Աստված լուսավորի հոգին Ասլան Ուսոյանի: Թող Շամսը պահապան լինի ողջ եզդի ժողովրդին` Ռուսատանի Դաշնությունում և աշխարհի այլ երկրներում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ազգությամբ եզդի Բորիս Մուրազին:

Հիշեցնենք, որ օրենքով գող Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը, երեկ սպանվել է Մոսկվայի կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս