«Like արեք իմ էջը». Պարույր Հայրիկյան

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքում էջ է բացել և օգտատերերին կոչ է անում «like» անել։

«Սիրելի բարեկամներ, հայ մարդիկ եւ Հայաստանի քաղաքացիներ․
Սա իմ էջն է, որը բաց է լինելու բոլորի համար։ Խնդրում եմ, ինչպէս ընդունուած է ասել, «like» արեք այս էջը եւ խնդրեք ձեր ծանոթ բարեկամներին անել նոյն բանը՝ «like» տալ այս էջին։
Եթէ ես իմ հարուստ փորձը պահեմ միայն յուշագրութիւնների ու նման բաների համար, ապա կնմանուեմ այն ինքնագոհ ծոյլերին, որ չեն իւրացրել Նալբանդեանի
«Ամենայն տեղ մահը մի է․․․ Բայց երանի որ իւր ազգի ազատութեան կզոհուի․․․» տողերի իմաստը։ Այսօր Հայաստանի հիմնական խնդիրը իր իրական տիրոջը հայ ժողովրդին, հայ մարդկանց պատկանելն է։ Շնորհակալութիւն եմ յայտնում նրանց, ովքեր այս փուլում էլ կանգնած են իմ կողքին եւ ինձնից ոչ պակաս գիտակցում են, որ իմ պայքարն իրենց պայքարն է, որ առանց ինքնորոշման իրաւունքի անիմաստ են բոլոր իրաւունքները․․․ Ես սիրել եմ ձեզ եւ սիրելու եմ, քանի ապրում եմ․․․

Սա իմ անձնական էջն է, որն առաջիկայում կդադարի հանրամատչելի՝ «public page» լինել եւ կմնայ միայն անձնական՝ մասնաւոր «private»  »։

Տեսանյութեր

Լրահոս